Իրավիճակը` հայ-ադրբեջանական սահմանին
Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում միայն արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:
ՀՀ զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները: