Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերը
Տնտեսություն

Օրե՞նքն է, որ պիտի մենաշնորհը հաստատե. Արծվիկ Մինասյանի «զենքը»

Հասարակության ընկալման մեջ կա այն, որ պաշտոնը փոխում է մարդուն: Պարզվում է` ՀՀ ներքաղաքական դաշտում ոչ միայն մենաշնորհների դեմ են «պայքարում» այլ նաև պայքարում են, որ համոզեն, որ իրենց պաշտոնը չի փոխել: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը երեկ լրագրողների հետ զրույցում սրտառուչ և զգացմունքային ելույթ էր ունենում, որ ինքը նույն Արծվիկ Մինասյանն է, չի փոխվել, և այնպիսին է, ինչպես պատգամավոր ժամանակ էր:

Գուցե գերծանրաբեռնվածության պատճառով նախարարը մոռացել է իր ելույթներն ու քննադատությունները մենաշնորհների մասին: Կառավարության անդամն այժմ բառախաղով է զբաղված՝ օրենքով մենաշնորհ չէ շաքարի գործարանը, բայց այն միակն է:
Փաստը մնում է փաստ` Հայաստանում շաքարը պատկանում է մեկ մարդու՝ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Հիշողությունդ շաքարով կտրեմ…

Ուղիղ հինգ տարի առաջ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովի ամբիոնից հարցրեց և ինքն էլ պատասխանեց. «Կա՞ արդյոք օրենք, որտեղ նշված է, թե որ ոլորտում է թույլատրվում մենաշնորհ: Չկա, բայց այսօր մենք ունենք փաստացի շուկաներ, որոնք մենաշնորհային են: Հիմա ասացեք խնդրեմ, սա հակասո՞ւմ է Սահմանադրության պահանջներին, թե՞ ոչ: Ակնհայտորեն հակասում են և փոխանակ մտածենք, թե այս ոլորտում ինչ մեխանիզմներ կիրառենք, տեղի կամ անտեղի վկայակոչում ենք Սահմանադրության նորմը, արդարացնելու համար մեր անգործությունը»:

Ինչպես ասում են ՝ տեղ հասանք: Այ հիմա հենց մեխանիզմներ կիրառելու ժամանակն է: Տարիներ առաջ ասվածը Արծվիկ Մինասյանը կարող է իրականացնել, դրա համար իրեն ոչ ոք չի խանգարում և հենց այդ պաշտոնին ինքն է:

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հետևյալը. «Շաքարավազի գործարանը Հայաստանում միակն է, այս պահին երկրորդ գործարան չկա: Գործող օրենքի շրջանակում այս գործարանն իր գործունեությամբ չի համարվում մենաշնորհ: Այսինքն` փաստացի միակն է, բայց չի համարվում մենաշնորհ: Եվ որպեսզի իրականությունն ու օրենքն իրար համապատասխանեն, անհրաժեշտ է, որ մենաշնորհի կարգավիճակը ստանա, բայց ոչ թե արտոնությունների, այլ հավելյալ պարտավորություններ դնելու համար: Որովհետև, երբ կազմակերպությունը չի համարվում մենաշնորհ, նրա նկատմամբ չես կարող կիրառել հակամենաշնորհային գործիքներ»:

Փաստորեն, ըստ նախարարի՝ մեկ օրենքի փոփոխությամբ, այն է՝ օրենքով էլ հաստատվի, որ միակ ընկերությունները մենաշնորհային են, հարցը կլուծվի: Այսինքն, երբ նման օրենք ընդունվի Սամվել Ալեքսանյանն ասելու է, որ եկեք բոլորդ շաքարի հումք ներկրեք, դուք էլ շաքարի գործարան բացեք, Միհրան Պողոսյանն ասելու է՝ եկեք, բանանը տամ ձեզ…, կամ իշխանությունն իշխանականին նեղելու է,մենաշնորհը ձեռքից վերցնելու է: Հայաստանում եթե բոլոր օրենքները գործեին և բացակայեր միայն մենաշնորհն հաստատելու մասին օրենքը, ապա , հաստատ, նման իրավիճակ չէր լինի հայկական շուկայում:

Այդ դեպքում, որ օրենքով կա Հայաստանում կոռուպցիա, սահմանադրության մեջ գրենք, որ չի կարելի կոռուպցիոներ լինել, չի կարելի մի օր ընդդիմություն լինել, մի օր իշխանություն:

Այնպես չէ, որ Արծվիկ Մինասյանի ասածը վնաս է կամ սխալ է, կամ էական է, սակայն Սահմանադրությամբ ամրագրվածը ոչինչ չի փոխում, այստեղ անձերի հարց ու հեղինակությունների խաղ է: Պարզապես, այժմ մենաշնորհը հաստատող օրենք գոյություն չունի, և դա առիթ է, որ Արծվիկ Մինասյանը խոսելու բան ունենա այս թեմայով, երբ հարցնես, թե ինչպե՞ս է պայքարելու մենաշնորհի դեմ՝ ասի, որ օրենքով ամրագրել է պետք: Ավելին, նախարարին ձեռնտու է, որ օրենքի այդ կետը չկա, այլապես ի՞նչ էր ասելու:

Ի դեպ, ուղիղ երկու տարի առաջ Արծվիկ Մինասյանը մեղադրում էր ՀՀԿ-ին քաղաքական մենաշնորհ ունենալու մեջ: 2016 թվականի փետրվարի 24-ից հետո (երբ ստորագրվեց ՀՀԿ-ի հետ համաձայնագիրը) կարծես թե բողոքներ չունի…