Աբրահամ Խաշմանյանը նոր պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ
Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, մարզչական շտաբի մյուս անդամները և մի շարք ֆուտբոլիստներ, ում պայմանագրերի ժամկետներն ակումբի հետ լրացել էին, նոր պայմանագրեր են ստորագրել: Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նոր պայմանագրերի ժամկետները նախատեսված են մինչև 2017 թ. օգոստոսի 1-ը:
Կապված Հայաստանի նորընծա չեմպիոնի առաջիկա ծրագրերի հետ` ակումբից տեղեկացրին, որ նախապատրաստությունն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի որակավորման 1-ին փուլի խաղերին (առաջին հանդիպումը՝ ըստ խաղացանկի, կկայանա հունիսի 28-29-ին) ալաշկերտցիները կսկսեն հունիսի 5-ին:
Հիշեցնենք, որ Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտ»-ը դարձել է Հայաստանի չեմպիոն: