«Հրապարակ». Օսկանյանի կուսակցության գրասենյակի դիմաց Իսագուլյանին են նկատել
Նախօրեի երեկոյան Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության կենտրոնական գրասենյակ են ելումուտ արել բազմաթիվ մարդիկ։ Այդ թվում՝ նաև «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը։
Թեև երեկ նա «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքեց. «Ես երեկվանից Արցախում եմ և չգիտեմ, թե ինչպես են ինձ տեսել, եթե ես Հայաստանում չեմ»։
Տեղեկություններ կան, որ շուտով Դուք կլեգիտիմացնեք Ձեր համագործակցությունը «Համախմբման» հետ և կանդամակցեք Օսկանյանի կուսակցությանը։ Իսագուլյանը չպատասխանեց հարցին՝ հիշելով, որ ինքն արդեն մեկ ամիս է, ինչ լրատվամիջոցների համար «արձակուրդում» է և չի պատրաստվում հարցազրույց տալ։ Նա լռության ուխտ է հայտարարել ապրիլյան պատերազմից հետո։ Հիշեցրինք, որ ինքն Արցախի նախագահի ներկայացուցիչն է Հայաստանում և ի պաշտոնե պետք է, որ առաջինը կարծիք հայտներ, ինչո՞վ է բացատրում իր լռությունը։ Մեր զրուցակիցը մնաց անդրդվելի՝ հարցազրույց չեմ տալիս և վերջ։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: