Կամավորները հավասարվել են զինծառայողների կարգավիճակին. Արտեմ Ասատրյան
Այսօր կառավարության ընդունած «ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված, կամ մահացած, կամ անհետ կորած, կամ հաշմանդամ ճանաչված` զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» որոշումը սոցիալական երաշխիքներ է տրամադրվում առաջնագիծ մեկնած կամավորականների ընտանիքների համար:
«Վարչապետի որոշմամբ` ստեղծվել է աշխատանքին խումբ, որն աշխատանքներ է իրականացրել զոհված զինծառայողների ընտանիքների ամբողջական կարիքների գնահատման և իրականացվելիք միջոցառումների ուղղությամբ»: Այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ասատրյանը հայտնեց, որ խնդիրներ են եղել առաջնագիծ մեկնած և զոհված կամավորականների վերաբերյալ, քանի որ նրանց կարգավիճակն որևէ սոցիալական երաշխիք չէր ենթադրում նրանց ընտանիքների համար, իսկ վերը նշված որոշումը հստակեցնում է տվյալ ընտանիքների կարգավիճակը:
Լուծումը, ըստ նախարարի՝ հետևյալն է. կամավորները հավասարվել են զինծառայողների կարգավիճակին, և նրանց ընտանիքների անդամների համար այսուհետ ամբողջությամբ կգործեն այն արտոնությունները, որոնք գործում են զինվորականների ընտանիքների համար:
Մանրամասները` Newspress.am-ի