Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Լյուքսեմբուրգ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն)՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: