ՊԵԿ-ը գործարարներին չի ստիպել հարկերը վճարել նախօրոք. Վախթանգ Միրումյան
ՊԵԿ-ը գործարարներին չի ստիպել հարկերը վճարել վեցամսյա կտրվածքով: Այս մասին այսօր Կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը.
«Նման բան չի կարող լինել: Ի վերջո, եթե նախապես գումար ենք վերցնում, մեր առջևում ունենք 6 ամիս ժամանակահատված, չէ՞, բա էդ վեց ամսվա ընթացքում ի՞նչ պետք է անենք: Այսինքն` այդ առումով նման երևույթը հօգուտ եկամուտների ապահովման չեն խոսում, որովհետև, այնուամենայնիվ, հույս դնել գերվճարների կամ օրենսդրությամբ չնախատեսված կանխավճարների վրա, մեր գործելաոճը չէ»,- ասաց Միրումյանը և հավելեց, որ դա վաղ,մ թե ուշ կհանգեցի լուրջ խնդիրների, ինչի մասին ՊԵԿ-ը գիտակցում է: