Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը
Այսօր Գերմանիայի Բունդեսթագում մեկնարկել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը: Քննարկմանը հաջորդեց քվեարկությունը, և Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Բունդեսթագի պատգամավորները գրեթե միաձայն ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:
Բանաձևի քննարկմանն ու քվեարկությանը ներկա էին Գերմանիայում Հայաստանի և Թուրքիայի դեսպանություններից ներկայացուցիչներ
Հիշեցնենք, որ Թուրքիան քանիցս սպառնացել է Գերմանիային` եթե վերջինն ընդունի բանաձևը: Գերմանիան այլևս մեկ քայլ առաջ է: