Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերը
Հասարակություն

ԵԿՄ-ի ամառային ճամբարում երեխաները կզուգորդեն հանգիստն ու դասընթացները. մեկնարկը տրված է

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում պատանի և երիտասարդ երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամն է` հայ երեխան դպրոցից պետք է իմանա, թե ինքն ով է, որտեղից է գալիս և ուր է գնում: Պատգամը կյանքի է կոչում Սպարապետի իրավահաջորդ Զորավար Մանվել Գրիգորյանը:

Երկրապահների պատանեկան կառույցն ստեղծվել է դեռ 1997 թվականին, սակայն, 2014-ի սեպտեմբերի 9-ից, երբ եռակողմ հուշագիր ստորագրվեց Երկրապահի, պաշտպանության և կրթության և գիտության նախարարությունների միջև,  աշխատանքներին նոր որակ հաղորդվեց: Այսօր արդեն «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ գործում են Հանրապետության բոլոր դպրոցներում:

Երկրապահը գործակցության հուշագրեր է ստորագրել նաև արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, սպորտի և երիտասարդության հարցերի, արդարադատության, սփյուռքի նախարարությունների, փաստաբանների պալատի, պետական կադաստրի կոմիտեի, անվտանգության միջազգային ակադեմիայի հետ: Նշված կառույցների, նաև` ոստիկանության մասնագետների և հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորների մասնակցությամբ, Երկրապահը կազմակերպում է հրամանատարասերժանտական դասընթացներ, որոնց մասնակցող երեխաները շարային, կրակային պատրաստություն են անցնում, սովորում են կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, ցուցաբերել առաջին բուժօգնություն, հաղորդակցվում են հայոց պատմությանը, հայ եկեղեցու պատմությանը: Եվ յուրաքանչյուր դասընթաց վարում են տվյալ ոլորտի որակյալ մասնագետներ, ովքեր նույնպես կամավորական են:

Պատանիների հետ տարվող աշխատանքների կարևորագույն փուլերից են ուսումնամարզական վարժանքներն ամառային ճամբարում: Այստեղ երեխաները  զուգորդում են հանգիստն ու դասընթացները:

Ճամբարն այս տարի ներկայանում է արդեն կատարելագործված տեսքով` տարածքը գազիֆիկացվել է, էլեկտրիֆիկացվել, նոր ընդարձակ ճաշարան է կառուցվել, տեղադրվել ու կահավորվել են տնակներ, սանկոյուղու, լոգարանների համար ևս առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել:

2016-ի ճամբարային սեզոնի բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպվեց հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Ճամբարային սեզոնի բացման և երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ԵԿՄ վարչության նախագահի շնորհավորական ուղերձն ընթերցեց վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը:

Ճամբարի բացման կապակցությամբ ողջույնի խոսքերով հանդես եկան Երկրապահի երեք սերունդների և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

Ճամբարի բացման արարողության ժամանակ նոր մի ավանդույթի հիմքը նույնպես դրվեց: Երկրապահի ղեկավարի հրամանով հստակ տարիքային ցենզեր են սահմանվել պատանի և երիտասարդ երկրապահների համար: Ըստ այդմ` 16 տարին լրացած պատանի երկրապահներն արդեն համալրում են Երկրապահի երիտասարդական կառույցի շարքերը:

Պատանի երկրապահի դպրոցն անցած և այսօր արդեն «Երիտասարդ երկրապահ»-ին անդամագրվածներից մի քանիսն իրենց վկայականներն ստացան հենց այս արարողության ժամանակ:

Ճամբարի բացման առիթով համերգային ծրագիր ներկայացրին Էրեբունու «Պատանի երկրապահ» կառույցի փողային և ժողգործիքների նվագախմբերը:

Ճամբարականների առօրյան գերհագեցած է: Պարապմունքներ, դասընթացներ տարբեր ուղղություններով` շախմատ, սպորտային պարապմունքներ, դասախոսություններ, արտակարգ իրավիճակների, ոստիկանության մասնագետների համապատասխան դասընթացներ…

Հագեցած է նաև պատանի երկրապահների երեկոյան ծրագիրը` մշակութային ծրագիր խարույկի շուրջ և կինոդիտում: