Բունդեսթագում մեկնարկել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը (ուղիղ միացում)
Գերմանիայի Բունդեսթագում մեկնարկել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը: Քննարկմանը հաջորդելու է քվեարկությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիան քանիցս սպառնացել է Գերմանիային` եթե վերջինն ընդունի բանաձևը:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին գերմանական հեղինակավոր Bild պարբերականին տված հարցազրույցում նշել էր, որ չի հասկանում և ըմբռնումով չի մոտենում գերմանացի այն քաղաքական գործիչներին, ովքեր վախենում են Էրդողանի արձագանքից:
«Գերմանիան հզոր երկիր է, և Բունդեսթագի ձայնն աշխարհում ամենուրեք լսելի է: Հենց այդ պատճառով է, որ Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում ու իրավունք չունի բարոյական հարցերում, ինչպես օրինակ, արժեքները պաշտպանելն է, զիջումների գնալ: Երբ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջումների են գնում, ապա դա կրկնում է նորից ու նորից: Եվ դա վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլ նաև Եվրոպայի և ամբողջ աշխարհի»,- նշել էր Սարգսյանը:
Ուղիղ միացմանը կարող եք հետևել այստեղ