«Շիրակի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ստալ»
«Շիրակը» երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը կենտրոնական պաշտպան, սերբ Միլոշ Ստամենկովոչի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սերբ պաշտպանը «Շիրակի» կազմում հանդես էր գալիս 2014թ. օգոստոսից։ «Շիրակի» կազմում Ստամենկովիչը մասնակցել է 48 հանդիպման, որից 42 բարձրագույն խումբ, 2 գավաթի խաղարկություն և 4 Եվրոպա լիգայի հանդիպում։ Ստամենկովիչը գյումրեցինրեի կազմում դարձել է երեք գոլը հեղինակ։
Միլոշ Ստամենկովիչը 2+1 սկզբունքով պայմանգիր է ստորագրել Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Ստալի» հետ։
Հիշեցնենք, որ «Ստալում» հանդես են գալիս նաև «Շիրակի» նախկին ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանների։