Ռուսաստանի բարեկամ և թշնամի երկրները. հարցում
Ռուսներն իրենց գլխավոր թշնամի երկրների համարում են ԱՄՆ-ն, Ուկրաինան և Թուրքիան: Այդ մասին փաստում է «Լևադա կենտրոնի» իրականացրած հարցումները. գրում է «Կոմերսանտը»` հղում անելով «Վեդոմոստիին»:
Ռուսների 72 տոկոսը կարծում է, որ իր երկրին ամենամեծ վնասն է հասցնում ԱՄՆ-ն: Երկրորդ տեղում Ուկրաինան է` ռեկորդային 48 տոկոսով (2015-ին այդ ցուցանիշը 37 տոկոս էր): Երրորդ տեղում հայտնվել է Թուրքիան. 2015-ի դրությամբ Թուրքիային թշնամի համարում էր 1 տոկոսը, այժմ` 29:
Ռուսաստանի գլխավոր բարեկամները, ըստ նույն հարցման, համարվել են Բելառուսը (50%), Ղազախստանը (39%) և Չինաստանը (34%):