Կառավարությունը կքննարկի Հայաստանի և Շվեյցարիայի միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
Կառավարության այսօրվա նիստում քննարկման կդրվի «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016 փետրվարի 29-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից:
Համաձայնագիրը նպատակ ունի դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով որոշակի նպատակներով Շվեյցարիայում գտնվելու համար:
Ըստ համաձայնագրի՝ վիզայի տրամադրման դյուրացումները Հայաստանի քաղաքացիների համար կիրառվում են այնքանով, արքանով նրանք ազատված չեն վիզայի պահանջից Շվեյցարիայի ազգային օրենսդրությամբ, հիշյալ Համաձայնագրով կամ այլ միջազգային համաձայնագրերով: