Մխիթարյանի համար պայքարին չորրորդ անգլիական ակումբն է միանում
Անգլիական ևս մեկ գրանդ ակումբ միանում է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար մղվող պայքարին: Այս համոզմունքն է հայտնել Daily Star-ը:
Աղբյուրը տեղեկացնում է , որ Մխիթարյանի տրանսֆերը գնելու գլխավոր ֆավորիտը Լոնդոնի «Արսենալն» է: Հիշեցնենք` Մխիթարյանի համար պայքարին երեկ միացել է նաև «Տոտենհեմը»:
Բացի անգլիական արդեն 4 ակումբներից, հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»:
Գործարքի հնարավորության մասին ավելի վաղ խոսել էր նաև լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն: Նա նշել էր, որ «Յուվեի» ղեկավարությունը ֆուտբոլիստին առաջարկել է ,3 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ: Այդ աշխատավարձը, սակայն, ավելի քիչ է, քան առաջարկում է «Արսենալը»:
Մխիթարյանի գործող պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ ավարտվում է 2017-ի ամռանը:
Գերմանական հեղինակավոր Bild պարբերականը գրել էր, որ կիսապաշտպանը հրաժարվում է թիմի հետ պայմանագիրը երկարաձգելուց: