«Ժամանակ». ՄԻԺԻ հիմնադիր Արմինե Առաքելյանին դաժան ծեծի են ենթարկել հոգեբանական կենտրոնում
«Ժամանակ» թերթը գրում է.
«Քաղաքագետ, ՄԻԺԻ հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Առաքելյանը, ում մայիսի 17-ին Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից բռնությամբ տեղափոխեցին հոգեբանական կենտրոն, այլևս վերադարձել է բնականոն կյանք։ Առաքելյանը երեկ մեզ մանրամասներ պատմեց այդ և հետագա օրերին կատարվածից՝ ասելով. «Իրենք անալիզ էին անում իմ դիմադրողականությունը, ես՝ իրենց գործողությունները, թե մինչև ուր, ինչքան հեռու կարող են գնալ իրենք։ Հետո իրենք սկսեցին ինձ գետնով քարշ տալ, տարան, շատ ամուր կապեցին անկողնուն, այնքան ուժեղ, որ արյունս կանգնել էր։
Կապեցին ու սկսեցին խփել, ծեծել, այնպես, որ մարմնիս տարբեր մասերում հարվածներ ստացա»,- պատմեց տիկին Առաքելյանը՝ հավելելով, որ այդ հոգեբանական կենտրոնում իրեն չեն գրանցել, որևէ փաստաթուղթ չեն պահանջել, թեև իր պայուսակն իր հետ էր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում