Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց խոշոր հաշվով
Լոս Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում Հայաստանի ազգային ընտրանին ընկերական խաղի շրջանակներում ուժերը չափեց Էլ Սալվադորի ընտրանու հետ և առավելության հասավ 4:0 հաշվով:
Մեկնարկից երկու րոպե անց Էլ Սալվադորի թիմի պաշտպան Խավյեր Գարսիան Մխիթարյանի փոխանցումից հետո գրավեց սեփական թիմի դարպասը, իսկ 7-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Հովհաննես Համբարձումյանը:
Երկրորդ խաղակեսում մերոնք գոլերի տարբերությունը հասցրին 3-ի. գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը, իսկ 9 րոպե անց գոլ հեղինակեց նաև Գեղամ Ղադիմյանը: Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: