Հրդեհ Կոտայքում
Հունիսի 1-ին, ժամը 15.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում գտնվող «Ռեսո» ապահովագրական ընկերության 2-րդ և 3-րդ հարկերում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ 2-րդ միկրոշրջանի թիվ 24 և 31 շենքերի միջնամասում գտնվող երկհարկանի շինության 2-րդ հարկում այրվում է բազմոց:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.17-ին, մարվել՝ 16.22-ին:
Այրվել է 1 բազմոց ամբողջությամբ: