«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»
Տնտեսություն

Սվիտալսկին միակն է, որ տեսնում է` ՏՄՊՊՀ-ն մերկ է

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մեծ գործ ունի անելու:
Պ. Սվիտալսկին նշել է նաև` Հայաստանը տուժում է, քանի որ նրա վրա փակցված է այն իմիջը, որ երկրում առկա են մինի մենաշնորհներ և ազատ մրցակցությունն է, որ պետք է առաջ տանի տնտեսության զարգացումը:

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն իր հերթին հռետորական հարց է տվել, թե արդյոք այդքան հե՞շտ է մենաշնորհների դեմ պայքարը, թեև մինչև վերջերս համոզված էր, որ կարող են պայքարել և տնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը հենց մենաշնորհն է և լծվել էր մենաշնորհների դեմ պայքարին:

Նշենք, որ երբ ստեղծվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ապա առանձնացվեցին գերիշխող դիրք ունեցող ոլորտներ և ներկրման մենաշնորհ ունեցող ընկերությունների ցանկը:

ՏՄՊՊՀ-ն պարզապես արձանագրեց, որ դաշտում մենաշնորհ կա, գերիշխող դիրք ունեցողներ կան. ՏՄՊՊՀ-ի գործը այդ ֆունկցիաները չչարաշահեն, սակայն այդպես էլ պարզ չէր, թե որտեղ սկսվեց չարաշահումը և ավարտվեց գերիշխող դիրքը, որտեղ հատվեցին կամ բաժանվեցին սպառողների շահերը և մենաշնորհների պտուղները:

Կարճ ասած` ՏՄՊՊՀ-ն որևէ լուրջ դերակատարում մենաշնորհների վերացման, կամ գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ չուներ և պետք էլ չէր որ ունենար, քանի որ ՏՄՊՊՀ Արտակ Շաբոյանը հակառակ դեպքում չէր կարող վարել նման պաշտոն:

Ա. Շաբոյանը հայտարարագրում է իր ունեցվածքը և եթե նա չի կարող ոտք մեկնել օլիգարխիայի փայլուն ներկայացուցիչ-պաշտոնյաների հետ, ապա աղքատ էլ չէ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի դրամական միջոցները, ըստ հայտարարագրի, կազմել են 13 մլն դրամ, իսկ տարվա վերջին` 23 մլն դրամ:

Նշենք, որ Արտակ Շաբոյանի տարեկան աշխատավարձն ուղիղ դրա կեսն է կազմում` 7 մլն 583 հազար դրամ: Նա եկամուտ է ստացել աշխատավարձ, փոխառություն 40 մլն դրամ և 40.6 մլն դրամ անշարժ գույքի օտարումից:

Արտակ Շաբոյանի կինը՝ Քրիստինե Եղիազարյանը, ավելի մեծ կարողության տեր է, քան իր ամուսինը: ՏՄՊՊՀ նախագահի կնոջ դրամական միջոցները կազմել է 16 մլն դրամ և 53 հազար դոլար: Բացի այդ՝ Արտակ Շաբոյանի կինը փոխառություններից ստացել է 648 հազար դրամ և 71 հազար 20 դոլարի եկամուտ:

Ի դեպ, 2013թ. մայիսի 28-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, ի թիվս այլոց, «Անանիա Շիրակացի» մեդալով պարգևատրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, իսկ թե ինչի համար՝ պարզ չէ, սակայն պարզ է, որ նա չի կարողացել պայքարել մենաշնորհների դեմ, գերիշխող դիրք ունեցողները շարունակում են նույն ոգով, իսկ բիզնես միջավայրն ակտիվացնելու համար կառույցը գրեթե ոչինչ չի արել, հընթացս ՏՄՊՊՀ նախագահը հարստացել է. և ահա այս կառույցի գործունեությանը ԵՄ պատվիրակության ղեկավարը չի հավատում և այդ ամենը ներկայացնում է եվրոպական բարեկրթությամբ, մնաց՝ գնահատեն: