Ձերբակալություններն օդում չեն լինում. Գալուստ Սահակյան
Ազգային ժողովի բակում հունիսի մեկի տոնակատարության ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց լրագրողների՝ ՊՆ-ում տեղի ունեցած ձերբակալությունների մասին հարցին:
ԱԺ նախագահի կարծիքով՝ ձերբակալություններն օդում չեն լինում: Հարցին, թե քառօրյա պատերազմի՞ն էին սպասում, որպեսզի ձերբակալություններ կատարվեն, Գալուստ Սահակյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ նման բան կա, չեմ էլ կարծում, որ ձերբակալություններն օդում են լինում: Պետք է սպասենք մինչև դատախազությունն իր խոսքն ասի»: