Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին ևս մեկ ակումբ է միացել
Լոնդոնի «Տոտենհեմը» ևս միացել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին: Այս մասին տեղեկացնում է «Daily Star»-ը:
«Մխիթարյանը կարող է հանդես գալ հարձակման ցանկացած դիրքում՝ աջ կամ ձախ եզրում, ինչպես նաև ենթահարձակվողի դիրքում: «Տոտենհեմի» համար նա հիանալի ձեռքբերում կլինի: Քրիսթիան Էրիքսենի, Էրիկ Լամելայի և Հարի Կեյնի հետ նա կդառնա Պրեմիեր լիգայի պաշտպանների մղձավանջը»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են նաև Լոնդոնի մյուս գրանդ ակումբները` «Արսենալը» ու «Չելսին»: