Հովիվները Ջաբրաիլի մոտակայքում «Սմերչի» բեկորներ են հայտնաբերել. Halo Trust (ֆոտո)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ջաբրաիլ բնակավայրի մոտ հովիվները մայիսի 30-ին«Սմերչ» համազարկային համակարգի 300 մմ-անոց հրթիռի կտորներ և կասետային ռումբեր են հայտնաբերել: Այդ մասին փոխանցում է Լեռնային Ղարաբաղում գործող Halo Trust կազմակերպության թվիթերյան միկրոբլոգը:
Կազմակերպության թվիթերյան միկրոբլոգում նշվում է նաև, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:

