Արա Հարությունյանը կմեկնի Ժնև և Մարսել
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-4-ն աշխատանքային այցով մեկնելու է Շվեյցարիա և Ֆրանսիա։
ԼՂՀ կառավարությունից տեղեկացնում են, որ վարչապետն այցի շրջանակներում հանդիպումներ է ունենալու Ժնևի և Մարսելի հայկական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղի մի խումբ գործարարների հետ։
Հանդիպումների ընթացքում Ա. Հարությունյանը նրանց հետ քննարկելու է հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: