Անհամբեր սպասում ենք Սարգսյան-Ալիև հանդիպմանը. Ուորլիք
Անհամբեր սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հունիսին կայանալիք հանդիպմանը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ըստ համախագահի` Ադրբեջանի արտգործնախարարի հետ կարևոր բանակցություններ են ընթացել ԼՂ հարցի և համապարփակ կարգավորման կապակցությամբ:
«Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հունիսյան հանդիպմանը»,- գրել է Ուորլիքը: