Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. օրակարգում` ԼՂ հակամարտությունը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում մայիսի 31-ին աշխատանքային այցի շրջանակՆերում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին հայտնում է ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները` հուլիսյան գագաթնաժողովին նախապատրաստվելու նպատակով` հանուն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շուտափույթ առաջխաղացման:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիևն իր հերթին մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե հունիսին սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը և նշել է, որ նման հանդիպում անցկացնելու առաջարկ չի եղել: