Վլադիմիր Սպիվակովը շտապ հոսպիտալացվել է
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը
Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են
Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստՍամվել Կարապետյանին «աջակցող» կուսակցությունում հիմնադիրների փախուստ է. Միհրան Պողոսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի որոևէ տեղեկություն ինչ-որ մեկին վաճառի՝ նորմա՞լ է. «Փաստ»Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ. «Ժողովուրդ» Հայաստանի հերթական կապիտուլյացիան են ազդարարում. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել
Միջազգային

Մի փորձառու ամերիկացի դիվանագետ ևս ազատվել է աշխատանքից. Հարութ Սասունյան

Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

«Վաշինգտոն փոստ» թերթի մայիսի 17-ի համարում Դեյվիդ Իգնատիուսի «Կարծիքի սյունակի» վերնագիրը՝ «Երբ դիվանագետները պատժվում են իրենց աշխատանքը կատարելու համար», դառը հիշողություններ արթնացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելու համարձակության համար հարկադրական հրաժարականի մասին, ինչպես նկարագրված է վերջերս լույս տեսած նրա «Պատանդված ճշմարտություն. Ամերիկան և Հայոց ցեղասպանությունը. Ի՞նչ էր երեկ: Ի՞նչ է այսօր» գրքում:

Իգնատիուսի հոդվածը մեկ այլ դիվանագետ, պետքարտուղարի նախկին օգնական Ռոբին Ռաֆելի նկատմամբ սկանդալային վերաբերմունքի մասին էր, որը հետաքննվում էր ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից լրտեսության մեղադրանքով:

Ռաֆելն  ականավոր ամերիկացի դիվանագետ էր: 2014 թ. «Վաշինգտոն փոստ»-ի մի հոդվածում նա նկարագրվում է որպես «Վաշինգտոնի դիվանագիտական և վերլուծական շրջանակների ամենապահանջված անձնավորություն…. Ստուգայցի ժամանակ նա Պակիստանի հարցերով ավագ խորհրդական էր Պակիստանի և Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակում: Այդ աշխատանքում նա հիմնականում պատասխանատու էր ոչ ռազմական օգնության համար, ինչպիսիք էին ԱՄՆ տնտեսական դրամաշնորհները և խթանման միջոցները: 67-ամյա կին դիվանագետը երկար տարիներ եղել է Պակիստանի և Հարավային Ասիայի հարցերով ԱՄՆ կառավարության առավել բարձրաստիճան խորհրդականների թվում …. Հետաքննության դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կողմից նրա տան խուզարկության ժամանակ նա արդեն թոշակի էր անցել արտաքին ծառայությունից, սակայն աշխատում էր Պետդեպարտամենտի համար, վերականգնված և սահմանափակ պայմանագրով, որ մասամբ կախված էր նրա խիստ գաղտնի փաստաթղթերի մատչելիության արտոնությունից»:

Ռաֆելն իր պաշտոնական կարիերան սկսել է որպես Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) վերլուծաբան: Նա 30 տարի եղել է դիվանագիտական ծառայության մեջ Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Պակիստանում, Հարավային Աֆրիկայում և Թունիսում: 1993 թ. Ռաֆելը նշանակվել է պետքարտուղարի առաջին օգնական Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով: 2005 թվականին նա թոշակի է անցել և 2009-ին վերադարձել աշխատանքի որպես Աֆղանստանի և Պակիստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքի խորհրդատու: Մինչ այդ պաշտոնը նա որպես լոբբիստ աշխատել է Cassidy & Associates ընկերության համար՝ ներկայացնելով Պակիստանը, Հասարակածային Գվինեան և Իրաքում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը, հայտնում է «Վաշինգտոն պոստ»-ը:

Ռաֆելի հետաքննությունն սկսվեց 2014 թ. հոկտեմբերի 21-ին, երբ կողոպուտի ազդանշան հնչեց նրա տանը: Անհավատալիորեն, ՀԴԲ-ի գործակալները չէին կարողացել շրջանցել ազդանշանային համակարգը, ինչը հաջողվում է հասարակ կողոպտիչներին… Ռաֆելը շտապեց տուն և գտավ գործակալներին իր թղթապանակները դիտելիս, որոնք գաղտնի փաստաթղթեր էին պարունակում: Միաժամանակ, ՀԴԲ այլ գործակալներ զննում և կնքում էին Պետդեպարտամենտի նրա գրասենյակը: Հետագայում, Ռաֆելը վարչական արձակուրդի ուղարկվեց, նրա գաղտնիության արտոնությունը ուժը կորցրած ճանաչվեց, իսկ աշխատանքային պայմանագիրը Պետդեպարտամենտի հետ չթարմացվեց:

Այս տարվա մարտին «Նյու Յորք թայմս» թերթը հայտնաբերեց, որ «հարցաքննությունն սկսվեց, երբ ամերիկացի հետաքննողները լսեցին մի հեռախոսային զրույց, որտեղ Պակիստանի պաշտոնյան ասում էր, թե իր կառավարությունը ամերիկյան գաղտնի տեղեկություններ է ստացել Ռաֆելից, խոսակցություններ, որոնք հանգեցրին ամիսներ շարունակ տևած գաղտի հետապնդման» և մեղադրանքների, որ նա լրտեսում է Պակիստանի օգտին:

Իգնատիուսն իր հոդվածում նշել է, որ Ռաֆելի գործը բարձրացնում է մի շարք «մտահոգիչ հարցեր այն մասին, թե ինչպես է մոտ 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող դիվանագետը հայտնվել կարիերան կործանող հետաքննության ուշադրության կենտրոնում, ըստ երևույթին, առանց Պետքարտուղարության բանիմաց որևէ պաշտոնյայից պարզաբանումներ ստանալու նրա նշանակման մասին՝ Պակիստանի հետ խիստ լարված հարաբերությունները կարգավորելու այլընտրանքային ուղիներ գտնելու համար»:

Ռաֆելը բացատրել է Իգնատիուսին. «ՀԴԲ-ի իմ գործը ի սկզբանե սխալ էր, որովհետև նրանք հիմնավորապես սխալ պատկերացում են ունեցել դիվանագետների կատարած աշխատանքի մասին»:

Ռաֆելի փաստաբաններից մեկը՝ ԿՀՎ-ի նախկին գլխավոր իրավախորհրդատու Ջեֆ Սմիթն ասել է Իգնատիուսին, որ «եթե Բյուրոն [ՀԴԲ] զրուցեր Պետդեպարտամենտի բարձրաստիճան անձանց հետ, որոնք տեղյակ էին նրա աշխատանքի մասին, ապա կարծում եմ, որ նրանք երբեք չէին սկսի այս հետաքննությունը»:

Այս տարվա մարտին Ռաֆելի մեկ այլ փաստաբան Էմի Ջեֆրեսը ասել է «Նյու Յորք թայմս» թերթին. «Մեր ազգային անվտանգության համար մեծ նշանակություն ունի, որ մեր դիվանագետները կարողանան աշխատել առանց վախենալու, որ իրենց սովորական դիվանագիտական նամակագրությունները կենթարկվեն քրեական հետաքննության»: Ռաֆելի գործընկերները հավաքել են 90 հազար դոլար նրա իրավական պաշտպանության հիմնադրամի համար:

Չնայած արդարադատության դեպարտամենտն ի վերջո հրաժարվեց Ռաֆելի դեմ բոլոր մեղադրանքներից՝ նրա գործը «սթափեցնող ազդեցություն ունեցավ այլ դիվանագետների վրա, որոնք վախենում են, որ հաջորդը կարող են իրենք լինել», ասել են Պետդեպարտամենտի որոշ պաշտոնյաներ Իգնատիուսին:

Դեսպան Էվանսի և պետքարտուղարի նախկին օգնական Ռաֆելի պես փորձառու կադրերի հեռացումը զրկում է Միացյալ Նահանգներին իրազեկ և պարկեշտ դիվանագետներից, որոնք կարող են անվախորեն պաշտպանել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական շահերն արդյունավետ և արդարացի կերպով:

Քանի դեռ շատ ուշ չէ, պետք է կոնգրեսական լսումներ անցկացնել երկու հայտնի քաղաքացիական ծառայողների՝ Էվանսի և Ռաֆելի հանդեպ դաժան վերաբերմունքի մասին: Առնվազն, ԱՄՆ նախագահը կամ պետքարտուղարը պետք է պաշտոնապես ներողություն խնդրեն այս երկու դիվանագետներից…

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի