Հակառակորդը Տավուշի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել
Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:
ՀՀ զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները:
Այս առնչությամբ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն էլ Newspress.am-ի հետ զրույցում ասաց` համայնքների ղեկավարների կողմից ազգաբնակչության ուղղությամբ կրակոցների մասին ահազանգեր չեն եղել: