«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրել
Հասարակություն

Հաստատվել է կամավորականների աշխատավարձերի տրման ժամկետներն ու չափերը. Սամվել Ավանեսյան

«Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ և հետագա ընթացքում մեր բոլոր այն քաղաքացիներն ովքեր կամավորագրվել են հայրենիքի պաշտպանության գործին գտնվում են իշխանությունների ամենօրյա ուշադրության ներքո»:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը: Նախարարի խոսքով, փորձ է արվել անհրաժեշտ ուշադրություն ցուցաբերել, և նրանց ընտանիքներին պետական ու բարեգործական միջոցներով պարբերաբար տրամադրվել է պարենամթերք, ինչպես նաև մատուցած ծառայության դիմաց դրամական աջակցություն, որը շարունակական է լինելու:

«Իհարկե, այն, ինչ արվել է կամ դեռ նախատեսվում է կամավորականների կամ նրանց ընտանիքների համար կկրի շարունակական բնույթ, սակայն ավելորդ չեմ համարում նշել, որ քառօրյա պատերազմի պատճառով տարհանվել է Մարտակերտի շրջանի մեզ հայտնի բնակավայրերի բնակչության մի մասը, ովքեր ապահովել են կացարանով, ամենօրյա սննդով, լուծվել է նրանց կենցաղային բազմաթիվ խնդիրները: Դեռ չեմ խոսում հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման, գույքի փոխհատուցման ծախսերի և դրանց ծավալների մասին»,- ասել է Ավանեսյանը և հավելել, որ կառավարությունը դրանից ոչ թե տրտնջում է, այլ ներկայացնում է այն չնախատեսված ծախսերը, որոնք կատարվել է ապրիլյան պատերազմի հետևանքով:

Խոսելով կամավորականներին տրվող ֆինանսական աջակցության մասին՝ նախարարը նշել է, որ Պաշտպանության բանակի կողմից նրանց մի մասին արդեն տրվել է կանխավճար, իսկ կառավարության կողմից ինչպես արդեն հայտարարվել է, հավելյալ ֆինանսական նոր աջակցություն կտրամադրվի:

«Նախատեսվում է մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա համար վճարել 5000 դրամ՝ առանց եկամտային հարկի: Այսինքն մեր բոլոր այն հայրենակիցներն ովքեր արդեն ստացել են ապրիլ ամսվա դիմաց նշված կանխավճարը, հունիսի 6-ից «Արցախոստ» ՓԲԸ միջոցով նույն ամսվա համար կստանան նախատեսված գումարի և ստացված կանխավճարի տարբերությունը, իսկ ովքեր դեռ չեն ստացել իրենց հասանելիք գումարը, կստանան արդեն ամբողջական հաշվարկով»,- ասել է Ավանեսյանը և հավելել, որ խոսքը վերաբերում է առաջին հերթին չաշխատող քաղաքացիներին, իսկ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և պետական մասնակցությամբ հիմնարկ-ձեռնարկությունների այն աշխատակիցներին որոնց աշխատավարձը ցածր է 150.000 դրամից նույնպես կտրամադրվի ստացած գումարի տարբերությունը:

Որոշումը տարածվում է նաև մի շարք խոշոր տնտեսավարողների վրա, իսկ մասնավոր հատվածի փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատողներին, անկախ նրանից ձեռնարկատերը վճարել է կամավորական ծառայության մեջ գտնվող իր աշխատողին, թե ոչ, պետության կողմից նշված աջակցությունը տրվելու է ամբողջական չափով:

ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշել է, որ կամավորականների մարտական ծառայության ժամանակահատվածը հետագայում կներառվի աշխատանքային ստաժի մեջ, ինչը կհաստստի հարկային մարմնի շտեմարաններից տրամադրվող տեղեկատվությամբ:

«Ցուցակներում կամավորականների ընդգրկված լինելու տեղեկությունները մեր կողմից համապատասխան մարմինների հետ ճշգրտվում են, և հավաստիացնում եմ, որ մինչև հունիսի 6-ը գործընթացը հիմնականում ավարտված կլինի: Ովքեր այդ ճշգրտումների արդյունքում չեն նույնականացվի, հունիսի 6-ից «Արցախոստ»-ի բաժանմունքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները կգրանցեն նրանց անձնագրային տվյալները և որոշակի անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո հաջորդ փուլում կտրամադրվեն նրանց գումարները»,- ասել է Ս. Ավանեսյանը և ավելացրել, որ ոչ ոք ուշադրությանից դուրս չի մնալու, իսկ որոշակի ուշացումների համար հայցում են կամավորականների ներողամտությունը և խնդրում ըմբռնումով մոտենալ հարցին:

Նախարարը նաև հորդորել է քաղաքացիներին նշված հարցերով անհարկի զանգերով ու բանավոր հարցումներով չծանրաբեռնել պետական մարմինների առանց այդ էլ ծանրաբեռնված աշխատանքը: Նրա հավաստմամբ, զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար բոլոր հարցերի մասին տեղյակ կպահվի հասարակությանը: