Տիգրան Մուկուչյանը բացահայտում է ընտրակեղծարարներին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապաքաղաքական մարմին է և քաղաքական դիրքորոշումներ չի արտահայտում: Այսօր ասել է ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը, և հրաժարվեց պատասխանել լարգորղների ընտրական օրենսգրքի վերաբերյալ հարցերին:
Հարցին, թե ընտրական գործընթացների նկատմամբ վստահություն չկա և նոր ԸՕ-ն նման մեխանիզմներ պարունակում է, Տ. Մուկուչյանն ասաց, որ փոփոխությունները, որոնք կատարվում են, հիմնականում միտված են ամրագրելու այնպիսի մոտեցումներ, որոնք առավելագույնս թափանցիկ կդարձնեն ընտրական գործընթացները»:
«Որևէ փաստաթուղթ կատարյալ լինել չի կարող»,- շեշտեց նա, հավելելով, որ միշտ էլ կարող են նորանոր մոտեցումներ, լուծումներ առաջարկվել:
Տ. Մուկուչյանն անդրադառանլով ԿԸՀ-ի հասցեին ընտրություններից հետո քննդատություններին, նշեց, որ քվեարկության արդյունքներն իրականացվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներում, տալիս են թվերի քաղվածք, որտեղ էլ կազմվում են աղյուսակներ և եթե արձանագրվում են այլ թվեր, որոնք մեկ այլ արձանագրության մեջ փոխվում են, ԿԸՀ-ի հետ կապ չունեն: