Բակո Սահակյանը պարգևատրել է մատուցած ծառայության համար
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Սերգեյ Սերգեյի Դավթյանը պարգեւատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։
Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: