«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է Սամվել Մարտիրոսյանը
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում հունիսի 1-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կկայանա հանդիպում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:
Թեման` Որքանո՞վ են երեխաները պաշտպանված համացանցից, ինչպիսի՞ն է կիբեռանվտանգության եւ երեխաների առցանց պաշտպանության վիճակը Հայաստանում:
Հասցե` Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ: