Թայվանում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թայվանի ափերի մոտ 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ կենտրոնի տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը ընկած է եղել Թայբեյից 115 կմ հյուսիս-արեւելք: Երկրաշարժի կենտրոնը ընկած է եղել 246 կմ խորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: