Գազի սակագինն էժանացավ՝ հուլիսից
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում այսօր ներառված էր բնական գազի փոխադրման սակագնի սահմանման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 7-ի №188Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի բաշխման սակագների սահմանման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 7-ի №189Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 7-ի №190Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշեց սահմանել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 146 700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից:
ՀԾԿՀ-ն 9.3 դրամով իջեցրեց գազի սակագինը: Որոշվեց հուլիսի 1-ից արդեն բնակիչները գազի 1 խորանարդ մետրի դիմաց 156 դրամի փոխարեն կվճարեն մոտավորապես 146 դրամ։