«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրել
Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ստում է

Էկոնոմիկայի նախարարության 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի՝ «բաց երկնքի» քաղաքականության մասին բարձրաձայնած հարցին ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, թե Հայաստանում ավիատոմսերն ավելի էժան են, քան Վրաստանում:

Նախարարը կարող է պարզապես ասել, սակայն թվերն այլ բան են փաստրում:

Նախ փաստ է, որ Վրաստանի սահմանը հատող ՀՀ քաղաքացիների թիվը տարեցտարի ավելանում է: 2015 թվականին ամփոփ տվյալները ներկայացնելիս Վրաստանի Ազգային տուրիստական գործակալության պետ Գեորգի Չոգովաձեն հայտնել էր, որ միայն Հայաստանից 1.46 մլն այցելություն է կատարավել Վրաստան, ինչը համեմատած 2014 թ. հետ ավելացել է 10.7 տոկոսով: Իհարկե, Վրաստան մեկնում են նաև հանգստի նպատակով, սակայն քիչ չեն նաև օդանավակայանի ճամփան բռնողները:

Բացի այդ, գաղտնիք չէ, որ Հայաստանից դեպի արտերկիր ՀՀ քաղաքացիներից շատերը նախընտրում են թռչել ոչ թե Երևանին կից Զվարթնոց օդանավակայանից, այլ հատել ու անցնել 300 կմ ճանապարհ: Հետևաբար, գումարած անգամ դեպի Թբիլիսի տրանսպորտի ուղետոմսի գումարը, միևնույն է, այն զգալի չափով էժան է Երևանում վաճառվող ավիատոմսից:

Հայաստանում բառի ուղիղ իմաստով փակ երկնքի քաղաքականություն է վարվում, որովհետև այստեղ փակվում են ավիաընկերությունները, օրինակ «Արմավիան»: Դրանից հետո էլ շուկայի բարեփոխման համար անհրաժեշտ ոչ մի փոփոխություն չի արվել: Դեռևս մոտ մեկ տարի առաջ՝ 2015-ի հուլիսին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին ու քաղավիացիայի գլխավոր վարչության պետին հանձնարարել էր ուսումնասիրել ավիափոխադրումների շուկան, ուշադրության արժանացնել ավիատոմսերի գները, թռիչքների ուղղություններն ու ժամկետները, բացի այդ բանակցել գիշերային ժամերին թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների հետ` դրանք հնարավորության դեպքում ցերեկային ժամերին տեղափոխելու հարցով: Գրեթե մեկ տարի անց վարչապետի բանավոր հանձնարարականը ոչ ոք չի կատարել, իսկ Արծվիկ Մինասյանը հայտարարում է, թե Հայաստանում ավիատոսմերն էժան են:

Ինչ, ինչ, սակայն այս հարցում Հայաստանից դուրս մեկնող քաղաքացիներին խաբել հնարավոր չէ: Բացի այդ, համացանցը տալիս է հնարավորություն դիտելու, թե որ ուղղությամբ, որ օդանավակայանից տոմսերն ինչ արժեն:

Օրինակ, հունիսի 20-ին Երևանից Փարիզ և հունիսի 30-ին հակառակ ուղղությամբ տոմսը Զվարթնոցից արժե 210000 դրամ, նույն օրերին այցն ու ետդարձը Թբիլիսիից արժե 130 000 դրամ: Մեկ տոմսի մեջ ՀՀ քաղաքացին Երևանից մեկնելու համար ծախսում է 80000 դրամ ավելի գումար, քան հարևան երկրում:

Նշված օրերին Թբիլիսիից Հռոմ և հակառակ ուղղությամբ էկոնոմ դասի տոմսն արժե 144 000 դրամ, Երևանից Հռոմ և հակառակ ուղղությամբ՝ 216000 դրամ:

Ավիատոսմերի այս գները գոյանում են հարկային քաղաքականությունից, օդանավակայանի սպասրակման վճարներից: Հետևաբար, ձեռքերը ծալելով կամ հայտարարելով, թե տոմսերն էժան են, Հայաստանի երկնիքը չի բացվի ավիափոխադրողների համար, իսկ հայաստանցիները կնախընտրեն գնալ և գալ Հաայստան՝ Վրաստանի միջոցով՝ գումարները ծախսելով ի բարօրություն այդ երկրի տնտեսության:

Նշենք, որ օդային փոխադրումների կազմակերպման բոլոր մոդելների ուսումնասիրման և Հայաստանի տնտեսության վրա դրանց հնարավոր ազդեցության գնահատման արդյունքների հիման վրա ՀՀ Կառավարության կողմից 2013 թվականի հոկտեմբերի 23-ին ընդունվել է 1248-Ա որոշումը, որով հաստատվել է ՀՀ-ում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումները: Արդյունքում 2013 թվականից սկսած ՀՀ կառավարությունը իրականացնելու էր «Բաց երկնքի քաղաքականություն», որը միտված էր դեպի Հայաստան և Հայաստանից դեպի արտերկիր իրականացվող օդային փոխադրումների բարելավմանը, ինչը լրացուցիչ հնարավորություններ կստեղծեր ոլորտային և ընդհանուր տնտեսական զարգացման համար:

Հայկական աշխարհի բաց երկինքը փակել է նաև ռուսական Աերոֆլոտը, որին կանդրադառնանք հաջորդիվ: