Հայաստանը ոմանց համար շարունակում է մնալ «լվացքատուն»
Քառօրյա պատերազմից հետո միայն, երբ զենքի և զինամթերքի խիստ պակաս զգացվեց, զոհվեցին մեր հերոս տղաները, ավելի քան ակնհայտ դարձավ իշխող համակարգի թալանը այս երկրում: Մի երկիր, որը էներգակիրների`գազի և նավթի պաշարներ չունի,բայց ունի փողեր լվացող իշխանավորներ,որոնք այս խեղճ ու կրակ երկիրը վերածել են «լվացքատան»: Եթե կա փող լվանալու միջոց, ուրեմն չկա տնտեսություն: Դեռևս քոչարյանական ժամանակաշրջանում, երբ սկսվեցին խոշոր ներդրումներ կատարվել դրսից Երևանի կենտրոնի և Հյուսիսային պողոտայում շինարարությունների վրա, Հյուսիսային պողոտան դարձավ ժամանակի փողերի լվացման հզոր կենտրոն: Ապա հաջորդեց մեկ այլ խոշոր ծրագիր՝ Հյուսիս–Հարավ մայրուղին, որը նույնպես դարձել է փողերի լվացման յուրօրինակ մի լվացքատուն, ինչի հետ կապված տարբեր հրապարակումներ են եղել: Փողերի լվացման մեկ այլ ծրագիր էր մարզահամերգային համալիրի անհաջող վաճառքը: Այս շարքը կարելի է անվերջ թվարկել:
Այժմ կոռուպցիոն համակարգը իբրև վերանայվում է, խստացել է փողերի լվացման դեմ պայքարը: Մինչդեռ, սա ընդամենը ճգնաժամից դուրս պրծնելու փորձ է. օլիգարխներին, փողեր լվացողներին որոշակի ճնշման տակ դնելու երեքշաբաթյա անհրաժեշտություն: