Պան Գի Մունը հերքել է Հարավային Կորեայի նախագահ դառնալու մտադրության մասին լուրերը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խնդրել է լրագրողներին չչափազանցնել իր այցի նշանակությունը դեպի Հարավային Կորեա և չտալ դրան քաղաքական երանգավորում: Նա նշել է, որ ինքը հավանական է համարում այդ երկրի նախագահի պաշտոնում առաջդրումը, ինչի մասին տեղեկացնում է INTERFAX.RU-ն:
«Ես հուսով եմ, որ դուք չեք չափազանցնի և սպեկուլյացիայի չեք ենթարկի իմ գործունեությունը այստեղ (Հարավային Կորեայում)»,- հայտարարել է նա կոնֆերանսի ժամանակ, որը անցկացվել է Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը այս տարվա վերջում լքող Պան Գի Մունը, այցելել է Հարավային Կորեա 6 օրով, որպեսզի հող նախապատրաստի 2017 թ-ի նախագահական ընտրությունների համար: