Վլադիմիր Սպիվակովը շտապ հոսպիտալացվել է
Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը
Ո՞րն է ընդդիմության՝ ՍԴ դիմելու քաղաքական իմաստը, եթե արդյունքներն անբեկանելի են
Վիրավորներից երկուսը նույն վթարից մահացած «Միսիս Եվրոպա 2022»-ի Հայաստանի ներկայացուցիչ Վերա Սաֆարյանի ազգականներն են․ նոր մանրամասներ
Մեծամորում մինչև ժամը 21:00-ն ջուր չի լինիԽորթ մայրը հարվածել էր մեկ տարեկան երեխայի գլխին․ փոքրիկը մահացել էր․ նախաքննությունն ավարտվել է
ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկել է մասնակիցների 39%-ը
«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարող է հրաժարական տալ առաջիկա օրերինԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»Գնացքների բախում Անգլիայում. կա 1 զոհ և 89 վիրավորԿեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է. «Հրապարակ»
Փամբակ գետի ջրերում շարունակում են 13-ամյա աղջկա որոնումները
Հասարակությունը կանգնել է համակարգային ճգնաժամի առաջ. «Փաստ»Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնի համար. «Հրապարակ»ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ»
Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ տուժածներ կան (Տեսանյութ)
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստՍամվել Կարապետյանին «աջակցող» կուսակցությունում հիմնադիրների փախուստ է. Միհրան Պողոսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի որոևէ տեղեկություն ինչ-որ մեկին վաճառի՝ նորմա՞լ է. «Փաստ»Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ. «Ժողովուրդ» Հայաստանի հերթական կապիտուլյացիան են ազդարարում. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆՓաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է ԲրյուսելՀայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել
Հասարակություն

ՎՊ-ն դատական դեպարտամենտում մի շարք խախտումներ է արձանագրել

Վերահսիչ պալատը վերահսկողություն է իրականացել ՀՀ դատական դեպարտամենտում և ՀՀ դատարաններում (բացառությամբ` ՀՀ Սահմանադրական դատարանի):

Վերահսկողությամբ արձանագրված հիմնական փաստերն են.

Դատական ավտոմատացված համակարգը համապատասխանեցված չէ Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաև 2013 թվականին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 129 որոշմամբ պետական տուրքի գանձման կարգի, հայցագնի և դրա որոշման առանձնահատկությունների վերաբերյալ տրվող պաշտոնական պարզաբանումներին: Այդ որոշման թվով 40 պահանջներից Համակարգում իրագործված չեն 24-ը, մասամբ են իրագործված 12-ը, իրագործված են 4-ը:

Սպասարկման ծառայությունների մատուցման ընթացքում կազմված հանձնման-ընդունման արձանագրությունները մանրամասն չեն նկարագրում փաստացի կատարված աշխատանքները, ծրագրային փոփոխությունները:

Վերահսկվող ժամանակահատվածում Դեպարտամենտի կողմից հանդերձանքի ձեռքբերման համար իրականացվել է ոչ միատեսակ մոտեցում, հաստատվել են իրարամերժ և չհիմնավորված տեխնիկական բնութագրեր, որի արդյունքում կատարվել ն Դատական կարգադրիչի համազգեստի, տարբերանշանների և խորհրդանշանների նկարագիրը սահմանելու մասին ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի թիվ 43-Ա որոշման պահանջներին անհամապատասխան գնումներ:

Կարգադրիչների հանդերձանքի ձեռքբերման համար 2014թ.-ից մինչև 2015թ.-ի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար պետական բյուջեի միջոցներից տրամադրվել է 69,834.9 հազ. դրամ գումար, որից 17,037.5 հազ. դրամ գումարը արդյունավետ համարվել չի կարող: Համաձայն ՀՀ օրենսդրության և մատակարարման պայմանագրերի համապատասխան դրույթների, անհամապատասխան ապրանքները պետք է վերադարձվեն մատակարարներին:
Վերադարձման ենթակա անհամապատասխան ապրանքների մատակարարումն իրականացրած կազմակերպությունների նկատմամբ, համաձայն մատակարարման պայմանագրերի, պատվիրատուի կողմից պետք է հաշվարկվի տույժ և տուգանք:

Դեպարտամենտի կողմից ներկայացված պարզաբանման մեջ նշվել է, որ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանքները փոխարինվել են պատշաճ որակի ապրանքներով:

Թարգմանչական գործերին կցված չեն պայմանագրով պահանջվող թարգմանիչների որակավորումը հավաստող փաստաթղթերը:

Բավարար չի եղել հսկողական գործառույթներում միավորների ընդգրկվածության աստիճանը՝ ռազմավարական և տարեկան ծրագրերում աուդիտի ենթակա միավորների թվաքանակի նվազում է արձանագրվել:

Դեպարտամենտի հաշվեկշռում չհաշվառված 4 վարչական շենքերում տեղակայվել են պետական այլ հիմնարկներ, որոնց էլ. էներգիայի և կոմունալ ծախսերն (649.6 հազ. դրամ) կատարվել են Դեպարտամենտի կողմից:

Մի շարք դեպքերում իրականացված դատաքննություններում չի ապահովվում օրենքի միատեսակ կիրառությունը, խախտվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով Քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև Պետական տուրքի մասին ՀՀ օրենքով և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 129 որոշմամբ նախատեսված համապատասխան դրույթները, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե պակաս գանձված տուրքի և դրա նկատմամբ հաշվարկված տույժերը պետք է կազմեն 22,294.4 հազ. դրամ և 6,687 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: