Նարեկ Սարգսյանը՝ Նժդեհի արձանի մասին
Գարեգին Նժդեհի արձանի համար նախատեսված է եղել 10-ից ավելի աշխատանք և ընտրվել է 5-ը, որից հետո արդեն գաղտնի մրցույթով ընտրվել է ներկայումս տեղադրված աշխատանքը. արձանի հեղինակը Գագիկ Ստեփանյանն էր: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նախարարը նշեց, որ մյուս աշխատանքներում Նժդեհը հիմնականում ներկայացված է եղել կամ ձիով, կամ թրով, զրահով, այդ իսկ պատճառով էլ ընտրվել է տեղադրված մոնումենտալ արձանը:
Ինչ վերաբերում է Պետրոս առաջինի արձանի հետ նմանությանը, քաղաքաշինության նախարարը պատասխանեց, որ արձանի հեղինակը Պիտերում է սովորել: