Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն)՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: