Մայրաքաղաքի N70 դպրոցի շրջանավարտներից միայն չորսն էին տղա. (լուսանկարներ)
Այսօր ՀՀ բոլոր դպրոցներում հնչեց վերջին զանգը, և իր մի զանգով դեպի մեծ կյանք ճանապարհեց բազում դպրոցականների: Երևանի Համո Սահյանի անվան N 70 հիմնական դպրոցի շրջանավարտներից միայն չորսն են տղա: Թեպետ դպրոց ընդունվելիս քանակով մի քանի անգամ շատ են եղել և սա արդեն մտահոգիչ է: Եթե մինչ այս անհանգստացնող էր փաստը, որ շատ ու շատ համայնքներում 1 կամ 2 շրջանավարտ կա, ապա հիմա մտահոգիչ է մայրաքաղաքը՝ շրջանավարտների իր ցուցանիշով: Սա լավագույն փաստացի պատկերն է իշխանության վարած քաղաքականության, երբ արտագաղթը հռչակվեց պետական ծրագիր:
Այս շրջանավարտները վաղը համալրելու են հայոց բանակի շարքերը, և ամեն տարի փաստորեն քանակական առումով խնդիր ենք ունենալու նաև բանակում: Այսօր մեծ ու փոքր իշխանավորները դպրոցական բեմերից ու հնարավոր այլ տարբերակներով առիթը բաց չեն թողնի շնորհավորանքի շքեղ տեքստ հնչեցնելու: Մինչդեռ նույն այդ իշխանավորների թեթև ձեռամբ Հայաստանի ժողովրդագրությունն ստանում է այն պատկերը ինչ այսօր ունի մեր թալանված տնտեսությունը:
Ինչևէ, Newspress.am -ը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին, և մաղթում բազում հաջողություններ մեծ կյանքի ճանապարհին:


