Սամվել Բաբայանի կատարածը ոչ մեկս չենք մոռանում. Ս. Օհանյան
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կատարածը ոչ մեկս չենք մոռանում: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը նշեց նաև, որ չի հանդիպել Սամվել Բաբայանի հետ, սակայն նրա ունակությունների մասին և ոչ-ոք նրա կատարածը չի մոռանում:
«Իհարկե, որպես անհատ, անձնավորություն, որն ուզում է իր ներդրումն ունենալ Արցախյան հատվածում, դա իր խնդիրն է, իր իրավունքը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, թե իշխանությունները փակել են Սամվել Բաբայանի պարտքը, նախարարը պատասխանեց, որ այդ հարցերը կարող եք տալ նրանց, որոնք դա իրականացրել են: