Պետպատվերով բուժօգնություն չստանալու դեպքում՝ հորդորում են դիմել վերադասներին
Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել շուրջ 480 բուժհիմնարկների հետ, որի համաձայն այդ բուժհիմնարկները պարտավոր են պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ցուցաբերել բնակչությանը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի հարցին:
Իսկ թե ինչո՞ւ են մարդիկ նախագահին նամակներ ուղարկում բուժօգնություն չտրամադրելու համար, Վահան Պողոսյանն ասաց, որ անօրինական է, երբ պետպատվերով բուժօգնություն չի տրամադրվում ու բնակչությանը հորդորեց նման դեպքերում դիմել բուժհիմնարկի վերադասին, մարզպետարաններին, քաղաքապետարանին, այնուհետև առողջապահության նախարարություն: