ՄԻՊ-ը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 26-ին Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդիմարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսի հետ:
Հանդիպման ընթացքում Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինվածուժերի դաժանությունները եւ ընդգծել, որ դրանք այդ պետության բարձր աջակցությամբ իրականացվող հայատյաց քաղաքականությանհետեւանքն են: Արման Թաթոյանը նշել է ԼՂՀ իրավապաշտպան եւ ժողովրդավարական հաստատությունների մասնակցությանկարեւորությունը միջազգային մակարդակի քննարկումներին՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական ագրեսիան ուղղված էր հենց ԼՂՀ խաղաղբնակչության դեմ եւ որ իրավունքների պաշտպանությունն առաջնահերթ է՝ անկախ որեւէ հանգամանքից: Դա կարեւոր է բռնություն սերմանողադրբեջանական ագրեսիվ շարունակական քաղաքականության պայմաններում:
Մասնավորապես, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպականչափանիշների ներդրման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցեր:
Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը կարեւորել է վատ վերաբերմունքի կանխարգելումը ազատությունից զրկմանվայրերում, այս նպատակով Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների շարունակական զարգացմանանհրաժեշտությունը: Կարեւորվել է քաղաքացիական հասարակության եւ անկախ մասնագետների հետ համագործակցությունը՝ որպեսարդյունավետ աշխատանքի գրավական:
Ընդգծելով Պաշտպանի հաստատության կանխարգելիչ դերը՝ կողմերը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը,ընտանեկան բռնության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Նշվել է հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ իրավունքներիպաշտպանության հարցը:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվ համագործակցել՝ նշված հարցերում համատեղ ծրագրեիիրականացնելու, կարեւոր արդյունքներ արձանագրելու համար: