Սրանից այն կողմ լայն կոնսոլիդացիան էլ ինչպե՞ս է լինում. Շարմազանովը` ԸՕ-ի ընդունման մասին
Ընտրական նոր օրենսգիրքը, որն օրերս 102 ձայնով ընդունվեց ԱԺ-ում, գերբավարար է՝ համարելու համար, որ փաստաթուղթն ընդունվեց կոնսոլիդացիայով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Եթե որևէ մեկն ասեր, որ 102 ձայնը բավարար է կոնսոլիդացիայի համար, կարծում եմ, որ ամենախիստ քննադատները կասեն, որ միայն բավարար է, այլև՝ գերբավարար: Բայց սա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում ընդդիմադիր մեր գործընկերների հետ շարունակել աշխատանքը, որ ավելի լայն կոնսենսուսի հասնենք, միգուցե, փոփոխություններ իրականացնենք»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս նշեց, բացի ՕԵԿ խմբակցությունից, մնացած բոլոր խմբակցություններում եղել են պատգամավորներ, ովքեր կողմ են քվեարկել նոր ԸՕ-ին: «Սրանից այն կողմ լայն կոնսոլիդացիան էլ ինչպե՞ս է լինում»,- շեշտեց Շարմազանովը: