Կառավարությունը մերժեց զինակոչիկների սերմնաբջիջների պահպանման նախագիծը
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագծով պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սերմնաբջիջների պահպանության բանկում:
Կառավարության եզրակացության համաձայն՝ օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ: Մասնավորապես, նշված է, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում արդեն իսկ առկա է նույնաբովանդակ դրույթ:
Բացի այդ, ըստ եզրակացության, ներկայացված նախագիծը խնդրահարույց է էթիկական տեսանկյունից: