«Վերջին զանգի» միջոցառումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ
Մայիսի 27-ին Հայաստանի 1400 դպրոցներում վերջին դասն ու «Վերջին զանգի» արարողությունը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ զոհված զինծառայողների:
Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ այս տարի դպրոցն ավարտում է 25 հազար աշակերտ:
Շրջանավարտների համար երեկոյան ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում կկազմակերպվի միջոցառում:
Ինչ վերաբերում է դրամահավաքներին, ապա Նարինե Հովհաննիսյանի խոսքով դա միայն աշակերտների ցանկությամբ է լինում:
«Հրավիրվել են տնօրեններ և պարզել, որ վերջին զանգը կազմակերպում են ծնողները, դրա համար ոչ տնօրեն պատասխանատվության չի ենթարկվել: Վերջին զանգի բոլոր խնդիրները տնօրինում են ծնողները։ Եթե երեխաները գնում են խնջույքի, մասնակցում են նաև ծնողները, այստեղ արդեն գումարի չափը մեծանում է»,-ասաց նա: