Քաղցրաշենի խաղողագործները սպառնում են փակել գյուղի ճանապարհը
Այսօր Արարատի մարզի Քաղցրաշեն, Նարեկ, և հարակից մի քանի համայնքների խաղողագործները կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էին անում: Նրանք պահանջում էին այդքան չարչարկված ախղողի մթերման դիմաց իրենց գումարները, որը դեռևս 2015թ-ի նոյեմբերից պետք է վճարած լիներ Վինար ընկերությունը, որը պատկանում է Կարո Կարապետյանին:
Թեև այս ընթացքում և վարչապետը, և գործարանի ղեկավարները խոստացել են վճարել, սակայն խաղողագործները արդեն չեն ահվատում որևէ խոստումների:
Նշենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանակ առաջ ընդունել էր խաղողագործներին՝ խոստացել լուծել նարցն խնդիրները, այն է՝ մինչև մայիսի 10-ը պետք է վճարած լինեին ողջ պարտքը:
Խաղողագործները հայտարարեցին, որ եթե հենց այսօր իրենց փողերը չվճարեն, իրենք պատրաստվում են գառնեցիների նման փակել գյուղի ճանապարհը: