Կարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ
Հասարակություն

Կտրուկ աճել է թալիշցիների ու Թալիշի ապագայի վերաբերյալ հետաքրքրությունը

Արցախի Հանրապետության վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը կոչ է արել լրատվամիջոցներին և սրտացավ մարդկանց ձեռնպահ մնալ չճշգրտված տեղեկատվություն տարածելուց և անհիմն մեղադրանքներ ներկայացնելուց:

Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.

«Քանի որ վերջին օրերին շատերի մոտ կտրուկ աճել է թալիշցիների ու Թալիշի ապագայի վերաբերյալ հետաքրքրությունը, փորձեմ մի քանի պարզաբանում կատարել այդ հարցի շուրջ:

1. Պետական ուշադրություն. ռազմական գործողությունների օրերից սկսած՝ Արցախի Հանրապետության պետական մարմինները, բազմաթիվ սրտացավ հայերի հետ միասին, ուշադրության ներքո են պահել բոլոր տեղահանվածների (այդ թվում՝ թալիշցիների) խնդիրները՝ ներառյալ կեցության, սննդի, կենցաղային և այլ տիպի: Այդ ընթացքում, բացի նրանց կացարաններով ապահովելուց և ցուցաբերված նյութական աջակցությունից, համապատասխան աշխատանքային խումբը պարբերաբար գնահատում էր տեղահանված քաղաքացիների կարիքները և տալիս անհրաժեշտ լուծումներ: Իհարկե, չեմ բացառում, որ ընթացքում որոշ բացթողումներ ու սխալներ էլ են գրանցվել, սակայն հիմնականում կարողացել ենք ընդառաջ գնալ բոլորիս առջև ծառացած խնդիրներին: Արդյունքում ոչ ոք զրկված չի եղել առնվազն առաջին անհրաժեշտության պայմաններից, և տեղահանվածների հիմնական մասն էլ վերադարձել է իրենց տները՝ բացառությամբ թալիշցիների: Իհարկե, որոշ դժվարություններ կային և կան ՀՀ-ում ապաստանածներին աջակցելու մասով, սակայն շնորհիվ ՀՀ պետական մարմինների հետ մեր համագործակցության, տեղի բնակչության ու ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների ուշադրության՝ նրանց հիմնական խնդիրներն էլ են լուծում ստացել: Արդեն երկու անգամ նախարարության աշխատանքային խումբը մեկնել է ՀՀ և տեղում հանդիպումներ ունեցել թալիշցիների հետ: Նշածս ուշադրության ցուցիչներից մեկն էլ ոչ միայն պատասխանատու մարմինների ներկայացուցիչների, այլ նաև հանրապետության ղեկավար անձանց պարբերական հանդիպումներն են տեղահանվածների հետ: Մասնավորապես՝ վարչապետ Արայիկ Հարությունյանն է մի քանի անգամ հանդիպել նրանց, իսկ երեկ նախագահ Բակո Սահակյանը համակողմանի քննարկում ունեցավ տասնյակ թալիշցիների հետ:

2. Թալիշի վերականգնում. այժմ ԱՀ կառավարությունը քննարկումներ է անցկացնում Թալիշի բնակիչների հետ՝ նրանց ժամանակավոր կացարաններից և իրենց ապաստանած վայրերից տեղափոխելու ավելի կենտրոնացված ու միջնաժամկետ կեցության բնակավայրեր, որտեղ նրանց կտրամադրվեն ավելի բարվոք պայմաններ՝ բնակվելու և աշխատելու համար: Թալիշի բնակիչների և ԱՀ իշխանությունների համատեղ որոշմամբ՝ այս պահին նախընտրելի չէ թալիշցիների վերադարձը հայրենի գյուղ, սակայն կառավարության օրակարգում մնում է նրանց վերադարձի հարցը: Բոլորի համոզմամբ՝ այս գործընթացի վերջն արդյունքը Թալիշի վերականգնումն է, ինչի ուղղությամբ համապատասխան քայլեր կատարվելու են:

3. Բնակարանային հարց. կառավարությունը թալիշցիներին առաջարկում է տեղավորվել Շուշիում և Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում առկա՝ նրանց համար նախապատրաստված տներում և կացարաններում, որտեղ ստեղծված են բնակության համար անհրաժեշտ նորմալ պայմաններ: Բացի դրանից, մի շարք համայնքներում ավարտին է մոտենում նոր տների կառուցման գործընթացը, որոնք նախատեսված էին վերաբնակիչների համար, սակայն այժմ կառավարությունը պատրաստվում է դրանք տրամադրել Թալիշի բնակիչներին:

4. ՀՀ-ում ապաստանած թալիշցիներ. նշածս առաջարկները վերաբերում են նաև ՀՀ-ում ապաստանած թալիշցիներին, ում արդեն կոչ է արվել վերադառնալ Արցախ, որտեղ մենք պատրաստ ենք ապահովել սոցիալ-կենցաղային համապատասխան պայմաններ՝ ներառյալ բնակարաններ/կացարաններ: Ի դեպ, նրանց մի մասն արդեն աստիճանաբար վերադառնում է:
5. Կենսաթոշակների վճարում. ինչ վերաբերում է ՀՀ-ում ապաստանած թալիշցիների կենսաթոշակների վճարման հարցին, ապա բոլոր տեխնիկական խնդիրներն արդեն լուծված են, և ապրիլի ու մայիսի կենսաթոշակներն ամբողջությամբ փոխանցված են նրանց հաշվեհամարներին:

6. Հետագա աջակցության համակարգում. Եթե որևէ մեկը հետաքրքրված է թալիշցիներին աջակցելով կամ նկատել է որևէ խնդիր և կարիք կա հրավիրել պետական մարմինների ուշադրությունը, ապա զանգահարեք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 047943367 հեռախոսահամարով:

Հ.Գ. Կոչ կանեի լրատվամիջոցներին և սրտացավ մարդկանց ձեռնպահ մնալ չճշգրտված տեղեկատվություն տարածելուց և անհիմն մեղադրանքներ ներկայացնելուց»: