Սյունիքի զորամասերից մեկում դանակահարություն է տեղի ունեցել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզի զորամասերից մեկում։
Ժամկետային զինծառայողները վիճաբանել են, որն ավարտվել է սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանությամբ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող։