Ռուբինյանը ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ է նշանակելԱՄՆ կոնգրեսական․ Ռուսաստանի հետ բաց երկխոսությունը «չափազանց կարևոր է»«Բազմաթիվ հայրենասերների համար սեփական պետությունը դառնում է օտար ու բովանդակազուրկ»․ ՍուրենյանցԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համարՀրապարակվել են տղամարդկանց Ոսկե գնդակի հավակնորդների անուններըՀասրաթյան․ «Պետք է հասկանալ՝ ինչ ենք փոխում և ինչ գին ենք վճարելու»Հայաստանը Կունմինգում ներկայացրել է COP17-ի նախագահության տեսլականըՄատենադարանի գիտաշխատողը Ավստրիայում ներկայացրել է հայկական միջնադարյան դեղագիտական ժառանգությունըԵՄ-ն թույլատրել է Ուկրաինային 3,2 մլրդ եվրոն օգտագործել Patriot-ի հրթիռ-կալանիչներ գնելու համարՊՍԺ-ն սահմանել է եզակի պատմական նվաճում«Ինչո՞ւ է աշխարհը մեր մեջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ ԴանիելյանՈսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըԱնօդաչու թռչող սարքը Մոլդովայի վրայով անցել է դեպի Ռումինիա․ օդանավակայանում դադարեցվել են թռիչքներըՊուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքներըՊապիկյանը ուսումնական կենտրոնի հրամկազմին տվել է հանձնարարականներՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՆԳՆ կրթահամալիրում շահագործման է հանձնվել ուսանողների կացության նոր մասնաշենքըԳետառի կեղտաջրերի մաքրման առաջին կայանը հանձնվեց համայնքային ՀՈԱԿ-ինՀՀ ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել․ տրվել են հանձնարարականներՀայաստանը պատրաստվում է անցնել «ջրային բարեփոխումներից» «ջրային վերափոխման»Խոշոր ավտովթար՝ Փոքր Մասրիկում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենԵրևանի ավագանին որոշել է լուծարել «Երևանտրանս»-ըԻրանի գլխավոր նպատակը շարունակում են մնալ Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունն ու տարածաշրջանում անվտանգության ապահովումը. Մասուդ ՓեզեշքիանՌուբիո․ Իրանը կանգնած է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումների հետևումՍուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը՝ աղոթքով և Սուրբ ՊատարագովԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովՌուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներինՍա նշանակում է, որ արդեն իսկ թույլ է տրվել պետական գործերի ու շահերի ստրատեգիական տապալում․ ԲադալյանՈւզբեկստանի և ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունը հասել է $12,8 մլրդ-իԴավիթ Խուդաթյանը Վիեննա կգործուղվիՀայաստանի և Մակեդոնիայի միջև բարձր մակարդակի շարունակական շփումները նոր հնարավորություններ կստեղծենՓյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԻսրայելը հրադադարից հետո Գազայում սպանել է 1344 մարդուՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջՀայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էԻրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գները կտրուկ կնվազեն. ԹրամփՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն ԽաչատուրյանինՊապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն (տեսանյութ)Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ«Ռազմաբազան գնա՞․ խնդիր չկա, տարածաշրջանում վտանգը գրեթե զրոյացրել ենք»․ ՂազարյանՀՀ-ն բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները
Վեհափառ Հայրապետի և Սրբազանների գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Գազի թանկացումը աշխարհի վերջը չէ․ մենք կունենանք գազի փող՝ մինչև էժան գազին հասնելը. Թագուհի ՂազարյանԽոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 1 զոհ, 2 վիրավորՈւկրաինայի հետ պատերազմում հաղթանակը շատ մոտ է. ՊեսկովԷդ համատիրություններն ինչներիս են պետք. Ավինյանը՝ վերելակների սպասարկման մասինՓաշինյանն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներինՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության ճանաչմանը․ Լավրով

Մեզ հետաքրքիր չեն սահմանին սելֆի անող զորավարները

Հայ ժողովուրդը պետք է իմանա այն զորահրամանատարներին և զինվորներին, ովքեր դաժան կռվում հաղթանակ ապահովեցին, ու նաև այն գեներալներին, ովքեր ձախողել են:

Այս մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա դիտարկմամբ՝ երկիրը շատ արագ ռեֆորմի պետք է ենթարկվի:

«Էդ պաշտոնական հիերարխիայի շրջանակներում հսկայական փոփոխություններ պետք է լինեն՝ զինվորից մինչև պաշտպանության նախարարություն: Սա իսկական բանակային պատերազմ է, բայց Հայաստանում դա չեն տեսնում: Ո՛չ ձախողվածներին են տեսնում, ո՛չ էլ նրանց, ովքեր բանակի հաշվին ճարպակալել են»,-ասում է Շիրինյանը:

Նա նկատում է, որ թեև ժողովուրդը գիտի, թե ովքեր են զբաղվում բանակի և պետության կողոպուտով, սակայն ԱԱԾ-ն պետք է ներկայացնի ցուցակներ և տա անուններ, թե ովքեր են այդ մարդիկ: Ու բոլոր նրանք, ովքեր պետականության կայացումը սաբոտաժի են ենթարկել, պետք է կանգնեն դատարանների առաջ:

«Նրանք պետք է դաժանորեն պատժվեն, սա մեր պետության գոյության հարցն է: Դուք պատկերացնո՞ւմ եք վիճակը, եթե պաշտպանություն չկարողանայինք կազմակերպել ու նրանք Ստեփանակերտ մտնեին: Դուք պատկերացնո՞ւմ եք»,-հարցադրում է Շիրինյանը և հավելում, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր բարոյազրկում են և՛ ժողովրդին, և՛ պետությանը, պետք է հեռանան իրենց պաշտոններից:

«Իշխանության լեգիտիմության հարցը ճգնաժամի ժամանակ բացառիկ արժեք է ձեռք բերում: Լեգիտիմությունը լինում է ժողովրդի գիտակցության մեջ իշխանությանն ընդունելը: Դա ո՛չ հրամանով է, ո՛չ ծանոթով, ո՛չ էլ փողով: Ովքեր լեգիտիմ չեն, կորցրել են իրենց լեգիտիմությունը պետք է ասպարեզից հետ քաշվեն»,-ընդգծեց Շիրինյանը:

Նա նկատում է նաև, որ մեր պատմության մեջ բոլոր մեր հերոսները խոնարհ հերոսներ են, իսկ ովքեր այսօր գնում են սահման և սելֆի անելով զորավարներ դառնում, մեզ համար նրանք հետաքրքիր չեն: