Հայ-ադրբեջանական սահմանին հատուկենտ կրակոցներ են եղել. ՀՀ ՊՆ
Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել:
Սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:
«ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը եւ վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները»,-ասված է հաղորդագրությունում: